28/11/2024 21:03
Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին ԱՄՆ գործուղելու մասին։ Գալյանն ԱՄՆ-ում «Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին» պիտի մասնակցի։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ինդոնեզիա է գործուղվում․ դեկտեմբերի 2-6-ը «Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի» խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին է մասնակցելու: