28/11/2024 10:44
Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է
Այսօր Գոհաբանության տոնի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փակ է
«Այս տոնը մեզ հիշեցնում է կյանքի բարիքների համար երախտապարտ լինելու մասին։
Տոնի հետ կապված Միացյալ Նահանգներում կա ուշագրավ մի ավանդույթ՝ ԱՄՆ նախագահը ներում է շնորհում հնդկահավին։
Ավանդույթը սկիզբ է առել Աբրահամ Լինքոլնի օրոք, երբ նա որոշել է խնայել հնդկահավի կյանքը որդու խնդրանքով: Այս տարվա բախտավոր հնդկահավերը երկուսն են՝ Փիչին և Բլոսոմին, որոնց ներում է շնորհել նախագահ Բայդենը։
Ձեր կարծիքով ի՞նչ անուններ կունենան եկող տարվա բախտավոր հնդկահավերը»,- ասվում է հաղորդագրությունում։