28/11/2024 22:39
«Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ
«Դիմում եմ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դուրս եմ եկել ՔՊ շարքերից»,- ֆեսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց դերասան Գնել Սարգսյանը, ով մինչ այս պահը նաև ՔՊ անդամ էր։
«Օգտվելով նրանից, որ դերասան եմ ու ունեմ որոշակի հանրային ազդեցություն, ինքս անդամագրվել եմ ՔՊ-ին։ Ամենայն հարգանքով վարչապետի հանդեպ՝ ես սատարել և սատարում եմ նրան, սատարելու եմ թիմին, պարզապես կուսակցական պարտավարություններ այևս չեմ ցանկանում կրել, պարտականություններ կիսել ամենատարբեր մարդկանց հետ»,- ասաց նա՝ բացատրելով ՔՊ-ն լքելու պատճառներն ու վստահեցնելով նաև, թե ՔՊ-ում լինելով՝ չի տառապել անձի պաշտամունքով․ «Չեմ եղել նիկոլական»։