Այսօր, 17:15
«Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին
«Արևմուտքի միջամտության «ռումբերը» թափվում են ամենուր, այդ թվում՝ Անդրկովկասում, այնինչ տարածաշրջանի երկրները և նրանց հարևանները ինքնուրույն պետք է միասին լուծեն իրենց խնդիրները, հայտարարել է ՌԴ փոխարտգործնաախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք տեսնում ենք՝ ինչպես են Արևմուտքի միջամտության «ռումբերը» թափվում ամենուր, այդ թվում՝ Անդրկովկասում։ Անդրկովկասյան բոլոր երկրներն ու նրանց հարևանները պետք է լինեն շատ ուշադիր և զգույշ։ Անհրաժեշտ է համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար, որ Անդրկովկասի խնդիրները լուծվեն առաջին հերթին հենց իրենց՝ կովկասյան պետությունների և նրանց ամենամոտ հարևանների կողմից»,- ասել է Գալուզինը։