Այսօր, 18:50
Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց
Վերին Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ճանապարհաին դեպարտամենտին։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրությունում։
Երթևեկության սահմանափակումներ կան կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ մերկասառույցի պատճառով: