Այսօր, 16:06
Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին
Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության մեջ կան փառահեղ էջեր, և առաջին հերթին հաղթանակն է՝ Հայրենական մեծ պատերազմում։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները. մեր ընդհանուր պատմությունը մեր աչքի առաջ է, մեր սրտերում և հիշողության մեջ: Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի բարեկամների և դաշնակիցների հետ հաջորդ տարի նշելու ենք Մեծ հաղթանակի 80-ամյակը»,- ասել է նա: