Այսօր, 19:41
Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ
Լեհաստանի բանակի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ավելի քան 2,5 հազար զինվորականներ մասնակցում են TUMAK-24 մարտավարական զորավարժություններին Լեհաստանի Վարմիա-Մասուրյան վոյևոդության Օժիշ պոլիգոնում, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանից 70 կմ հեռավորության վրա: Այդ մասին հայտնում է PAP գործակալությունը։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 2-ը։ Զորավարժություններին ներգրավված է 850 միավոր տեխնիկա։ Բացի լեհական բանակի ու ՆԱՏՕ-ի զինծառայողներից, զորավարժություններին մասնակցում են նաև Լիտվայի զինվորականները։