Այսօր, 16:01
ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են Սամարղանդում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 57-րդ նիստին:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:
Իր խոսքում նա շեշտադրել է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով օրենդրական բարեփոխումների փաթեթի մշակումը, որով առաջարկվող առանցքային փոփոխություններից է ՄՊՀ-ին սպառողների հավաքական շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի լիազորությունների վերապահումը:
Անդրադարձ է կատարվել նաև Հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկայից ուշագրավ օրինակների՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և այլ դրսևորումներով:
Խորհրդի նիստին նախորդել է Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստը, որի շրջանակում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր: