Այսօր, 17:30
Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ
Հայաստանի շախմատի ակադեմիայում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2-ը անցկացվում է Հայաստանի կանանց 80-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:
Մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 5 խաղափուլից հետո առաջատարներն են կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը, ովքեր ունեն 4.5 միավոր:
Կիտի Նադանյանը, Մարիամ Խաչատրյանը և Նվարդ Հայրապետյանը ունեն 4 միավոր: