30/11/2024 21:29
Ֆրանսիական ակումբը հետաքրքրված է Տիկնիզյանով
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է իր կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում: 25-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Լանսը»:
Նշենք, որ ֆրանսիական ակումբի նախագահը հայկական ծագում ունեցող գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է, ով նախորդ մրցաշրջանում ցանկանում էր թիմ հրավիրել «Կրասնոդարի» և Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:
Աղբյուր՝ armsport.am