30/11/2024 18:51
Ռուսաստանից բենզինի արտահանման սահմանափակման ժամկետը երկարացվել է
ՌԴ կառավարությունը երկրից բենզինի արտահանման ժամանակավոր սահմանափակման ժամկետը երկարացրել է մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։
«Սահմանափակումը չի տարածվի նավթամթերք արտադրողների կողմից իրականացվող մատակարարումների վրա»,- նշված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։
ՌԴ կառավարության պարզաբանման համաձայն՝ որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակի պահպանման, նավթավերամշակման ոլորտում խնայողության համար։
Բենզինի արտահանման արգելքը սկզբնապես ներդրվել էր մարտի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, ապա երկարաձգվել մինչև 2024 թվականի վերջ, սակայն մայիսի վերջից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում արտահանումը թույլատրվեց՝ ներքին շուկայի հագեցվածությամբ պայմանավորված։