Այսօր, 16:34
Վրաստանում ուկրաինական «մայդանի» սցենարը չի կրկնվի․ Կոբախիձե
«Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ պետական ինստիտուտներն ուժեղ են, ժողովուրդն՝ իմաստուն», -հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները մշտապես պատճառներ են հորինում՝ փորձելով երկրում անկարգություններ հրահրել և Վրաստանն «ուկրաինացնել»։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով և, ամենակարևորը, փորձառու և իմաստուն ժողովուրդով, ում ամրությունը չի սասանվի։ «Մայդանի» սցենարը Վրաստանում չի կարող իրականանալ։ Վրաստանը պետություն է, իսկ պետությունը, բնականաբար, դա թույլ չի տա»,- ասել է Կոբախիձեն։