Այսօր, 15:52
Հալեպում իրավիճակը չափազանց մտահոգիչ է. հեռախոսազրույց եմ ունեցել դեսպան Նորա Արիսյանի հետ. Իշխան Սաղաթելյան
Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար` նա երեկ և այսօր ստեղծված իրավիճակի մասին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի, Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի հանրային կապերի պատասխանատու Վրեժ Յագուպյանի, Սիրիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրելյանի հետ:
«Իմ և ՀՅԴ Հայաստանի կառույցի անունից զորակցություն եմ հայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին և սիրիահայությանը, ովքեր այս ծանր օրերին դիմագրավում են ահաբեկչական ուժերի և կենտրոնների կողմից հրահրված հերթական ագրեսիան՝ վստահություն հայտնելով, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կհաղթահարի այս մարտահրավերը»,- նշել է Սաղաթելյանը: