Այսօր, 09:14
«Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, որի համար առաջադրել են ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, ով հայտնի է արցախատյաց և ընդդիմադիրների հասցեին ուղղված ոչ կոռեկտ գրառումներով:
Իհարկե, «ժրաջան» ՔՊ-ականները հերթական նստաշրջանից հետո մտադիր չեն գնալ հանգստի. մինչև տարեմուտ դեռ արտահերթ նիստեր կանեն, օրենսդրական նոր նախաձեռնություններով հանդես կգան, կիսատ աշխատանքներն ավարտին կհասցնեն և նոր կմեկնեն ամանորյա արձակուրդի՝ վայելելու պարգևավճարները»։