Այսօր, 12:30
Հալեպում զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն
Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսը հետևում է Հալեպի մեջ զինյալ խմբավորումների հարձակումների հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակին, այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:
Վեհափառը կապի մեջ է առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ։
Նշվում է, որ զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից:
Առաջնորդ սրբազանը և հայ համայնքի պատասխանատուները Հալեպի և Քեսաբի հայ բնակչությանը հորդորել են դուրս չգալ տներից, անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ։