Այսօր, 10:43
Լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի կնոջ նախաձեռնությանը:
«Ես՝ Արծրուն Հովհաննիսյանս, որպես զինվորական և պատմաբան, խորապես գիտակցում եմ կրթության անգնահատելի դերը մեր հասարակության զարգացման և առաջընթացի գործում։
Այս համոզմունքով լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ 2025 թվականը հայտարարել Կրթության տարի։
Սա կլինի կարևոր քայլ՝ հիմք դնելու գիտակից, հզոր և պաշտպանված պետության կերտմանը:
Միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որտեղ կրթությունը կդառնա ամենամեծ ուժը, իսկ գիտելիքը՝ անպարտելի զենքը»,- Facebook-ում գրել է Հովհաննիսյանը: