01/12/2024 22:43
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու
ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:
«Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- հայտարարել է ՔՊ-ականը: