Այսօր, 13:29
ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը ևս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում. վերջնաժամկետն ավարտված է
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ևս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններում:
Նշենք, որ այսօր՝ ժամը 12:00-ից ավարտված է Գումրու քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը:
Նախնական ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 8-10-ը:
Նշենք, որ քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրվել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը: