Այսօր, 16:05
Դիլիջանի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում նոյեմբերի 28-ին հաղորդում տված կինը հայտնել էր, որ Աթարբեկյան փողոցի իր տնից գողություն է կատարվել:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ պատուհանի ցանցը պոկել, մտել էին տուն և գողացել 2000 դոլար, 200 հազար ռուբլի, 1 միլիոն 600 հազար դրամ և ոսկյա զարդեր:
Իրացնելով Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նույն օրը Դիլիջանի բաժին է ներկայացվել տանտիրոջ 27-ամյա որդին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Կազմված փաստաթղթերը և երիտասարդը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին: