Այսօր, 12:41
Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայից ժամանել է Անկարա, որտեղ հանդիպումներ կունենա Թուրքիայի իշխանությունների հետ։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արաղչին ասել է.
«Բաշար ալ Ասադի հետ կարծիքներ փոխանակեցինք։ Ես հստակ հայտարարեցի Իրանի լիակատար աջակցությունը Սիրիայի նախագահին, կառավարությանը, ժողովրդին, բանակին: Անցյալում ավելի դժվար ժամանակներ են եղել, երբ ԻԼԻՊ-ը և այլ կազմակերպություններ Սիրիան ներքաշեցին քաղաքացիական պատերազմի մեջ, սակայն նրանց դիմակայեցին: Այժմ նրանք նորից առիթ են գտել և կարծում են, որ սիոնիստական ռեժիմի` Լիբանան և Պաղեստին ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում իրադրությունը լավ հնարավորություն են` բեկում մտցնելու համար»։
Իրանի արտգործնախարարը ընդգծել է, որ դա սխալ հաշվարկ է, և սիրիական բանակն ու կառավարությունն ի վիճակի են հաղթահարել դրանք, դիմադրության խմբերն օգնում են նրանց, իսկ Իրանը կտրամադրի ցանկացած անհրաժեշտ աջակցություն։