Այսօր, 13:56
Ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, նախնական տվյալներով՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ Նոր մանրամասներ՝ երեխայի մահվան դեպքից
Երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, մանկապարտեզի աշխատակիցները շտապօգնություն են կանչել. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Չեն սպասել շտապօգնության մեքենայի ժամանմանը, սեփական մեքենայով տեղափոխել են Արաբկիր ԲԿ, որտեղ, ցավոք, բժիշկները երեխայի կյանքը փրկել չեն կարողացել։ Քանի որ կա նախաձեռնված քրեական վարույթ, դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել երեխան առողջական խնդիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո որոշ հանգամանքներ պարզ կլինեն»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է սպանության հատկանիշներով ձեռնարկված վարույթին՝ Հայկ Կոստանյանը նշեց՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ նախանական տվյալներով՝ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր առկա չեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուր տարածվեց, որ թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» ԲԿ 4-ամյա երեխա է տեղափոխվել, ում կյանքը չի հաջողվել փրկել։