02/12/2024 20:47
Բաշար Ասադն Իրանի նախագահի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված վիճակը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է երկրում ստեղծված ծանր իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ընդգծել է, որ ահաբեկչական ակտիվության աճը տարածաշրջանն ու դրա երկրներին մասնատելու, քարտեզները Ամերիկայի ու Արևմուտքի շահերին համապատսխան վերագծելու հեռահար նպատակ ունի»,- նշված է Սիրիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։