Այսօր, 11:11
Ընդդիմադիր պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց Է ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի։
«Պահանջել ենք ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով մեզ արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաև նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։
Մենք հետևողական ենք լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարևոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,-գրել է Վարդանյանը։