02/12/2024 21:57
Վրաստանում «նարնջագույն հեղափոխության» փորձ է արվում․ Պեսկով
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են 2014 թվականի ուկրաինական «մայդանը» և նման են «նարնջագույն հեղափոխության» փորձի, կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է իրավիճակը սրելու ցանկությունը։ Մենք նմանատիպ իրադարձությունների ականատես ենք եղել մի շարք երկրներում, բայց ամենաշատը դա նման է Ուկրաինայում «մայդանի» իրադարձություններին։ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները բոլոր նշաններով նման են «նարնջագույն հեղափոխություն» իրականացնելու փորձի»,- ասել է նա՝ հավելելով՝ Ռուսաաստանը չի խառնվում տեղի ունեցողին։
«Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է։ Մենք չենք միջամտել և չենք էլ ուզում միջամտել այս գործընթացներին»,- ասել է Պեսկովը։