Այսօր, 10:55
Այսօրվանից ավտոբուսներում և տրոլեյբուսներում գործում է բանկային քարտերով վճարման եղանակը (Տեսանյութ)
Այսօր գործարկում ենք նոր տրոլեյբուսները, որոնք ներմուծել ենք նախորդ ամիս, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօրվանից ավտոբուսներում և տրոլեյբուսներում գործում է բանկային քարտերով վճարման եղանակը, սակայն այն դեռևս չի գործում մետրոյում»,-ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ դեռևս չի գործում հեռախոսային NFC տարբերակով վճարելու համակարգը:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ արդեն Հայաստանում են գտնվում 8.6 մետրանոց 171 նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսները: Ավտոբուսները գիծ դուրս կգան ամենաուշը հունվարի 1-ին: