Այսօր, 12:20
Քոչարյանը միշտ է ժողովրդավար եղել, ուղղակի, ցավոք, ինքն իր PR-ին երբեք ուշադրություն չի դարձրել. Գեղամ Նազարյան (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջինն է Գեղամ Նազարյանին ասել, որ մանդատը վայր չդնի։
«Ասաց՝ «դու իրավունք չունես քո այս կարգավիճակով մանդատը վայր դնելու»»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ Քոչարյանը ժողովրդավա՞ր է դարձել՝ նա արձագանքեց. «Քոչարյանը միշտ է ժողովրդավար եղել, ուղղակի, ցավոք, ինքն իր PR-ին երբեք ուշադրություն չի դարձրել»։
Նազարյանի խոսքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար չլիներ, Հայաստանը 1998-2008 թվականներին այդ կարգի տնտեսական աճ կարձանագրե՞ր։
«Ամենասովորական մարդիկ կկարողանայի՞ն խնդիրներ լուծել, այսքանը, մնացածը՝ հետո»,- հավելեց նա։