Այսօր, 10:18
Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան. Վարուժան Գեղամյան (Լուսանկար)
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան, որը նաև այս գործընթացի ու դրա արդյունքի գլխավոր շահառուն է:
Ահավասիկ թուրքական համակարգման մասին վկայող հերթական անուղղակի ապացույցներից մեկը. նկարում տեսնում եք Թուրքիայի կողմից ստեղծված «Ֆաջ ալ Հյուրիյա» ահաբեկչական խմբավորման հրամանատարական շտաբը, որը Սիրիայի հյուսիսը գրաված գլխավոր ուժերից մեկն է: Պատին՝ կենտրոնական տեղում Թուրքիայի նախագահ Էրդողանի նկարն է և Թուրքիայի պետական դրոշը: Ճիշտ այնպես, ինչպես որ կլիներ թուրքական պետական հիմնարկում:
Թուրքական խաղաղության էջերից...»։