03/12/2024 14:09
Ինչ հիմքով է 18 վարորդ ազատվել աշխատանքից
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ազատվել 18 վարորդ։
«Տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։
Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»:
Հիշեցնենք, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ 18 վարորդ այսօր ազատվել է աշխատանքից։