03/12/2024 10:42
«Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջը
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գրործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը խոստացած պարտավորությունները կատարի։
Վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր վարած ավտոբուսը փչացել է, քաղաքապետարանից խոստացել են, որ պարապուրդի համար կվճարեն, սակայն չեն վճարել։ Մոտ 20 օր չի աշխատել, որն իր մեղքով չի եղել։
«Խոստացել են, որ աշխատավարձը կբարձրացնեն, դա էլ չեն կատարել։ Արտաժամյան վճարում են ժամը 10։00-ից հետո, իսկ, ըստ պայմանագրի, ես աշխատելու եմ 12 ժամ, 2 ժամ հանգիստ։
Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան։ Հիմա ամիսներով նստում են տանը, ավտոբուսները չեն աշխատում, ու փող չեն ստանում։ Բա ո՞նց են ընտանիք պահելու»,-ավելացրեց մյուս վարորդը։