03/12/2024 16:48
Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց աշխատանքից ազատելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ավտոբուսների վարորդների հայտարարած գործադուլի և Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշման կապակցությամբ գրել է․
«Գործադուլի իրավունքը աշխատողների ամենահիմնարար կոլեկտիվ իրավունքն է։ Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող։ Իսկ երբ մարդկանց ուզածը սոսկ տարրական կենցաղային պայմաններն են, օրինակ, շատ կներեք, զուգարան ունենալը, ապա այդ պարագայում մարդկանց գործից հանելը նաև մեծ անբարոյականություն է։
Համերաշխությունս ավտոբուսների վարորդներին»։