03/12/2024 19:35
Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ Տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք․ Վարդան Ոսկանյան
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Իրաքի տարածքից ժամանած իրանամետ ուժերի աջակցության պայմաններում սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի՝ ահաբեկիչների կողմից բռնազվաթված տարածքները։
Դեռևս չափազանց վաղ է խոսել կառավարական ուժերի ակնառու հաջողությունների մասին, սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում․ ինչպես միշտ, ամեն ինչ հերթական անգամ վճռվում է մարտի դաշտում։
Երկդիմի կերպով ահաբեչությունն, իբր, քննադատող, սակայն նույն այդ ահաբեկիչներին հովանավորող և աջակցող էրդողանական վարչախումբը նույնպես քաջ գիտակցում է սա, ուստի Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը՝ տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք»։