03/12/2024 10:57
«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասում
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասում իր հերթին. այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում։
Այս պահի դրությամբ անցակետը հատելու համար 3,608 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1,057-ը հայկական են։