03/12/2024 16:13
Ֆրանսիայի վարչապետը Մուրադ Փափազյանին պարգևատրել է Պատվո լեգեոնի ասպետի մեդալով (Տեսանյութ)
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը պարգևատրվել է։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը ֆրանսիահայ գործչին պարգևատրել է Պատվո լեգեոնի ասպետի մեդալով՝ Ֆրանսիային նվիրված իր գործունեության համար։
Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանը կարևորագույն դեր է խաղացել և խաղում հայ-ֆրանսիական հարաբերություններում և ընդհանուր առմամբ Ֆրանսիայում հայկական պետականության շահերի պաշտպանության հարցերում։
Նա ՀՅԴ Բյուրոյի անդամ է եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ: