03/12/2024 10:35
ԱԺ-ում ներկայացվում է 2025-ի պետական բյուջեի նախագծի վերանայված տարբերակը. տնտեսական աճը կանխատեսվել է 5.1 տոկոս
Վերանայվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերն ու դեֆիցիտը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնեով պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը։
2025 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծով՝ ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրիլիոն 891 միլիարդ դրամ։
«Տնտեսական աճը կանխատեսվել է 5.1 տոկոս»,- ասաց նա՝ նշելով, որ ցուցանիշը, սկզբնական նախագծի համեմատ, փոփոխվել է նվազման ուղությամբ՝ 0.5 տոկոսային կետով։
Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 միլիարդ դրամ, որը, նախնական տարբերակի համեմատ, պակաս է 35.5 միլիարդ դրամով, իսկ հարկային եկամուտները նվազել են 39.6 միլիարդ դրամով։
Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 441 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրիլիոն 706 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 միլիարդ դրամ։
Բյուջեի ծախսերն, առաջին փուլի համեմատ, նվազել են 40.8 միլիարդ դրամ։