03/12/2024 13:07
Եթե վարչապետն ինձ խնդրի մանդատը վայր դնել, վայրկյան անգամ չեմ ընդդիմանա. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրի մանդատը վայր դնել՝ վայրկյան անգամ չի ընդդիմանա խնդրանքին։
«Ես «եթե»-ների չեմ պատասխանում, բայց, ընդառաջ գնալով ձեզ, ասացի, որ գոյություն ունի սուբարդինացիա, հետո՝ թիմ։ Այնպես չէ, որ վարչապետն առավոտն արթնացել է ու որոշել է, որ սա, սա ու սա պետք է տեղափոխվեն։ Այդ մարդիկ ունենում են խնդիրներ ու սխալներ են անում, մեկ, երկու, երեք, չորս, ու այդ սխալներն անձնական չեն, համակարգի, արդարադատության մասին է, որոնց վերաբերյալ հաճախ մեր ընդդիմադիր գործընկերները ճիշտ բարձրաձայնումներ են արել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է ու նա պարտավոր էր հետևություններ անել։