03/12/2024 12:50
Եթե ես որևէ մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ. Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանին սպառնալու մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է վերաբերվում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի քայլին, որ չլսեց Փաշինյանին ու մանդատը վայր չդրեց։
«Հայաստանի վարչապետը նրան հրապարակայնորեն խնդրանքով է դիմել ու, չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը մերժելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Նա վստահեցրեց, որ Հովիկ Աղազարյանին չի սպառնացել։
«Եթե ես որևէ մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ»,- ասաց Սիմոնյանը։
Աղազարյան-Սիմոնյան հանդիպումը եղել է անկեղծ, խոսել են բաց, թեյ են խմել, ջերմ զրուցել։