04/12/2024 10:40
«Ներողություն եմ խնդրում կուսակցական ընկերներից իմ վարքով չնչին իսկ վնաս հասցնելու համար». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ խմբակցությունը (Տեսանյութ)
ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ներողություն է խնդրում կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում իր վարքով չնչին իսկ վնաս հասցնելու համար։
«Ես չեմ ուզում ՔՊ իմ գործընկերներին լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակում ու քննարկել իմ հարցը, ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս խմբակցությունից մեծ ցավով, վայր եմ դնում նաև իմ լիազորությունները՝ որպես Հաշվիչ հանձնախմբի անդամ»,- հայտարարեց նա։
Աղազարյանը նշեց, թե տարբեր տեղերից տարբեր մակարդակներով իր անձի վերաբերյալ հայտարարությունները, գնահատականները բոլորը չէ, որ կստանան պատասխան։
«Բայց այն դեպքերում, երբ ես կպատասխանեմ դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր, ոչ հայելային»,- ասաց Աղազարյանը։
Հիշեցնենք՝ Աղազարյանին երեկ հեռացրեցին կուսակցությունից։
ՔՊ-ից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։