Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը

04/12/2024 10:38

Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը


2024թ-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրել է թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից հետո մեծ մասամբ բավարարվել է Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։ Այս մասին  հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունից:

Նախաձեռնության հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Դեռևս 2015 թվականին Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և 2 հասարակական կազմակերպություններ դատարան էին դիմել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ամուլսարի ծրագրին կանաչ լույս տված մի շարք իրավական ակտեր։ Երկարատև դատական գործընթացի մանրամասների մեջ չխորանալով՝ այս պահին կարևոր ենք համարում արձանագրել դատարանի կայացրած այս, թերևս պատմական, որոշումը, որով արձանագրվում է բապահպանական փորձաքննական եզրակացության օրենքի խախտումով ձեռք բերած լինելու և այդ գործընթացի ձևական բնույթ կրելու փաստերը։ Այս խնդիրը բազմիցս բարձրացրել են բնապահպանական հանրությունն ու հանքերին ընդդիմացող համայքները, ոչ միայն Ամուլսարի, այլ բազմաթիվ այլ ծրագրերի դեպքում։

Այս հաղորդագրությամբ ընդամենը մի քանի մեջբերում ենք անում դատական ակտի վճռից և Դատարանի վերլուծություն բաժնից։ Խրախուսում ենք լրատվամիջոցներին՝ հավելյալ տեղեկություններ ու վերլուծություններ ստանալու համար կապ հաստատել հայցվորների և նրանց փաստաբանների հետ։ Դատարանը Վ Ճ Ռ Ե Ց.

1) ․․․հայցն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բավարարել մասնակի.

2) անվավեր ճանաչել Ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.11.2014 թվականի թիվ 286-Ա հրամանը, 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 25.11.2014 թվականի փոփոխությունը և Օգտակար հանծոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 29.11.2014 թվականի փոփոխությունը.․․

Լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը հիմնականում նկարագրողական բնույթ ունի: Այն գերազանցապես վերարտադրում է դիմողի կողմից իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները՝ հղում տալով դրանց վերաբերյալ տարբեր կազմակերպությունների ներկայացրած կարծիքներին: Սակայն վերը նշված հարցերի վերաբերյալ սեփական վերլուծություն տվյալ փաստաթուղթը չի պարունակում: Եվ դա պատահական չէ, քանի որ լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը ստորագրած երեք անձանցից երկուսը (Ա. Մինասյան, Զ. Զուռնաչյան) վկայի կարգավիճակով հարցաքննվել են 12.02.2024թ. դատական նիստում և հայտնել են, որ չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ տվյալ գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու համար: Ըստ վկաների ցուցմունքների՝ նրանք միայն հավաքագրել են նախագծի վերաբերյալ տարբեր գերատեսչությունների կարծիքները և կազմակերպել են շահագրգիռ քննարկումներ, սակայն եզրակացությունում նշված հանգամանքների վերաբերյալ սեփական դատողություններ անելու փորձաքննական պատրաստվածություն, ըստ էության, չունեն: Իսկ լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը ստորագրած մյուս անձը (Հ. Գրիգորյան), ըստ վկա Մինասյանի, եղել է Բնապահպանական Փորձաքննություն պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրենը և բովանդակային առումով չի մասնակցել փորձաքննությանը:

Դատարանը գտնում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը չի ենթադրում վկաների նկարագրած կազմակերպչական աշխատանքները: ՀՕ-21 օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետով լիազորված մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն շրջանակում իրավասու է հրավիրել փորձագետների, որոնց մասնագիտական գիտելիքները հնարավորություն կտան լիարժեքորեն լուծել ՀՕ-21 օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության խնդիրները, նպատակ ունենալով պաշտպանել ՀՕ-21 օրենքի 2-րդ հոդվածով սահմանված շահերը, այդ թվում՝ ապահովել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքը, հիմնվելով նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված սկզբունքների, այդ թվում՝ գիտական հիմնավորվածության և օրինականության, վրա: Եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներգրավված անձինք չեն ունեցել համապատասխան մասնագիտական գիտելիքներ, օրենքի վերը նշված պահանջները սկզբունքորեն հնարավոր չէ համարել կատարված:

Դատարանը գործի քննության ընթացքում ձեռք է բերել նաև Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից հարուցված թիվ 69104218 քրեական գործով Էլարդ ընկերության փորձագետների կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը (22.07.2019թ.), որտեղ ևս փորձագետները մի շարք բնապահպանական ռիսկեր են արձանագրել: Դրանք ներառում են, ի թիվս այլնի, հետևյալ խնդիրները՝ ստորգետնյա ջրերի վրա ներգործությունը, թթվային ապարների դրենաժի թթվային միջավայրի ազդեցությունը, մակերևութային ջրերի որակի ոչ բավարար լինելը, սիմուլացիայի մեջ հաշվարկված ջրերի հոսքի ցածր հզորությունը և տեղաշարժը, բացահանքերից առաջացող ստորգետնյա ջրերի պոտենցիալ աղտոտում, դատարկ ապարների լցակույտի համար նախագծված պասիվ մաքրման համակարգի տարբեր թերություններ, կույտային տարրալվացման գործընթացների լուծույթների հետ կապված խնդիրները, ծրագրի տարածքի համար սեյսմիկ վտանգի բարձր ռիսկը, հետփակման ծախսերի մեծ մասի անհիմն լինելը, շրջակա միջավայրի մոնիթորինգային ծրագրի անբավարարությունը, գեոլոկացիոն տվյալների և դրանց սինթեզի բացակայությունը որպես կենսաբազմազանության գնահատման հիմնական թույլ կողմ և օդի որակի որոշակի խնդիրներ:

Նման պայմաններում, երբ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը, ի խախտումն ՀՕ-21 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, հիմնված չէ մասնագիտական իրավասության հավաստագրեր ստացած լիազորված անձանց մասնագիտական եզրակացության վրա, ինչպես նաև դրանով չեն լուծվել նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված խնդիրները և չեն գնահատվել նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հարցերը, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը, ՀՕ-21 օրենքով սահմանված կարգով իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իմաստով, կառավարելի չեն կարող որակվել: Ընդ որում, խոսքը բացառապես վիճարկվող ակտերով թույլատրված ընդլայնման մասին է, և դատարանի եզրահանգումը չի վերաբերում մինչ այդ երրորդ անձին տրամադրված իրավունքի իրավաչափությանը, որի վերաբերյալ վարչական ակտերը չեն վիճարկվում այս գործով:

Դատարանն ընդգծում է նաև, որ վերը նշված իրավական դիրքորոշման պայմաններում նշանակություն չունի Լիդիան Արմենիա բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած այն տվյալները, որոնք, ըստ վերջինիս, հերքում են նախագծով նախատեսված գործունեության բնապահպանական ռիսկերը: Նշված ռիսկերը պետք է գնահատվեին ՀՕ-21 օրենքով սահմանված կարգով և չափանիշներով իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության շրջանակում, որը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Դատարանը չի կարող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը համարել կառավարելի, քանի դեռ դրանք օրենքով սահմանված կարգով վերլուծության չեն ենթարկվել լիազորված մարմնի կողմից:

Դատարանը այս հարցում ուշագրավ է համարում նաև լիազորված մարմնի (Բնապահպանության նախարարություն, վերանվանված՝ Շրջակա միջավայրի նախարարության)՝ որպես գործով երրորդ անձի, դատավարական պասիվությունը: Երրորդ անձն, ըստ էության, որևէ փաստարկով չի փորձել պաշտպանել իր կողմից կազմված փորձաքննական եզրակացությունն այն պայմաններում, երբ հայցվորները հիմնականում վիճարկում են այդ փաստաթղթի համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին: Ընդ որում, դատարանը այս խնդիրը բարձրաձայնել է Բնապահպանության նախարարին ուղղված 18.04.2019թ. գրությամբ, որից հետո ևս նախարարությունից չի ստացվել փորձաքննական եզրակացությունը պաշտպանող փաստարկներ:

***

Ամբողջ վերը շարադրվածի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ տվյալ գործով օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը տեղի է ունեցել ՀՕ-21 օրենքի վերը նշված դրույթների խախտմամբ, որի հետևանքով չի ապահովվել նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը: Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը օրենքով սահմանված կարգով և չափանիշներով գնահատված չլինելու պայմաններում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն է տրվել՝ առանց պարզելու, թե արդյոք տվյալ գործունեության հետևանքով չեն առաջանա հայցվորների առողջ և բարեկեցիկ ապրելու համար անհամատեղելի պայմաններ։

Դատարանն ընդգծում է, որ բոլոր հայցվորները Գնդևազ համայնքի բնակիչներ են, որը ՀՕ-110-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 17-րդ կետերի իմաստով ներառում է շրջակա միջավայրի վրա հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հնարավոր ազդեցության ենթակա բնակավայր: Հաշվի առնելով նախատեսվող գործունեության փոքր հեռավորությունը հայցվորների բակավայրից, ըստ այդմ՝ այն ազդակիր համայնք ճանաչելու հանգամանքը, առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը էլ ավելի վտանգված է վիճարկվող ակտերով թույլատրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով: Քանի դեռ նախատեսվող գործունեությունը չի գնահատվել շրջակա միջավայրի վրա ազդեցության՝ օրենքով սահմանված կարգով և չափանիշներով, հնարավոր չէ բացառել հայցվորների առողջ և բարեկեցիկ ապրելու համար անհամատեղելի պայմաններ ստեղծվելու իրական ռիսկը:

Նման պայմաններում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ վարչական ակտերն ընդունվել են օրենքի խախտմամբ ձեռք բերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության հիման վրա, որի հետևանքով խախտվել է ՀՕ-21 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը: Ուստի նշված վարչական ակտերը, ըստ Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա կետի, անվավեր են:

Այսպիսով, հայցը՝ Ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.11.2014 թվականի թիվ 286-Ա հրամանը, 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 25.11.2014 թվականի փոփոխությունը և Օգտակար հանծոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 29.11.2014 թվականի փոփոխությունը վերացնելու պահանջի մասով, հիմնավոր է և ենթակա է բավարարման, իսկ Կոորդինատային համակարգի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 11.11.2014 թվականի թիվ 188-Ա հրամանը, Օգտակար հանածոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 12.11.2014 թվականի փոփոխությունը և 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 12.11.2014 թվականի փոփոխությունը վերացնելու պահանջի մասով՝ առարկայազուրկ և մերժման ենթակա:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) 09/01/2025 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը 09/01/2025 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) 09/01/2025 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) 09/01/2025 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ 09/01/2025 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ 09/01/2025 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան 09/01/2025 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ 09/01/2025 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն 09/01/2025 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է 09/01/2025 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե»

Տվյալ բաժնի վերջին նյութերը