04/12/2024 13:33
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի, Armenia Sputnik հարթակում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը։
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ հարցերի քննարկմանը Երևանի չմասնակցելը չի ազդում կառույցի արդյունավետության վրա։