04/12/2024 13:01
Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում։
Aysor.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
«Նման հարց ներկայում չի քննարկվում»,- ի պատասխան մեր հարցին՝ հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։
Նշենք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։
Հարցին՝ արդյո՞ք կարծում են, որ այս ամենով իրավապահները պետք է զբաղվեն՝ Կոնջորյանն արձագանքել է. «Ես տեսնում եմ, որ այդ ամենով զբաղվելու բան կա, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»։