04/12/2024 15:52
Ո՞րն է ավելի անբարոյական՝ երկրորդ կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ մարդու անձնական նամակագրությո՞ւնը, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով դրան տեղեկանալը. Աղազարյան
Ո՞րն է ավելի անբարոյական՝ երկրորդ կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ մարդու անձնական նամակագրությո՞ւնը, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով դրան տեղեկանալը, դուք պատասխանեք այդ հարցին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը շարունակեց, որ անհանգստություն է եղել իր ընկերների մոտ. «Ասացին, օրինակ, դու էս մեկի հետ որ շփվել ես, գրել ես, կարողա պատահի հատուկ ծառայությունից է, ասել եմ՝ էլի հատուկ ծառայությունից է, նայեք տեսեք իմ գրածների մեջ վտանգավոր բան կա՞, թե՞ չկա»։
Հարցին, երբ իր անձնական բնույթի նամակագրությունները վարչապետը թերթում էր և կարդում, արդյոք ուղիղ հարց տվել՞ է, թե որտեղից իրեն դա. «Իհարկե, հարցրեցի՝ պարոն վարչապետ, այս ամեն ինչը օրինակա՞ն է՝ չիմանալով օրինական է, թե ոչ, ասաց՝ դե հիմա այս պահին դա կարևոր չէ»։
Իսկ թե պետական գաղտնիքի արտահոսքի մասին կոնկրետ օրինակներ ասել են՝ Աղազարյանն ասաց՝ այո. «Երևի թե 3 օրինակ են բերել, մեկի վրա իրենք էլ ծիծաղեցին, էն մեկը չեմ հիշում, էն մեկը քիչ թե շատ լուրջ էր, այն իմաստով, որ էն մյուսի համեմատ էր լուրջ, բայց ես բոլոր լրագրողների հետ էլ շփվում եմ»,- ասաց նա։