04/12/2024 16:27
Չենք խախտի վարչապետի հանձնարարականի պահանջը և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան (Տեսանյութ)
Սահմանադրության նոր հայեցակարգի ուղղությամբ բովանդակային քայլեր արվել են, բայց գործընթացը ինչ-ինչ պատճառներով դանդաղել է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կկարողանան նոր թափ հաղորդել այդ բարեփոխումներին.«Չենք խախտի հանձնարարականի պահանջը և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում։ Մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է և մենք պետք է առաջ շարժվենք այդ ուղղությամբ, իսկ մեխանիզմի հետ կապված դեռևս հստակություն չկա, թե ինչ ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքները։ Այդ մասով որոշակի քննարկումներ պետք է տեղի ունենան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»։