04/12/2024 16:34
Պարտադրանք-հորդոր չի եղել, եղել է խնդրանք. բոլոր այդ անձինք ազատվել են աշխատանքից սեփական դիմումների համաձայն. Նախարար
Չի եղել պարտադրանք-հորդոր, եղել է խնդրանք և գործից հանելու եզրույթ օգտագործեը, կարծում եմ՝ տեղին չէ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարներին, ԲԴԽ նախագահին «sms»-ներով աշխատանքից հանելուն՝ ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ բոլոր այդ անձինք ազատվել են աշխատանքից սեփական դիմումների համաձայն.«Երբ կառավարության ղեկավարը տեսնում է, որ քաղաքականությունից շեղում կա, իրավունք կարող է ունենալ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ շոշափելու խնդիրները։ Եթե դատական իշխանությունում այս պահին անհաղթահարելի թվացող խնդիրներ կան և պատասխանատուն, կառավարության ղեկավարի կարծիքով, չի կարողանում լուծել այդ խնդիրները, խնդրանքի մակարդակով նման խոսակցությունները նորմալ են»։