04/12/2024 20:57
Միրզոյանն ու Վրաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցի շուրջ
ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ:
Զրուցակիցները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական գործընկերությամբ սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը՝ միտված երկու հարևան երկրների ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Արարատ Միրզոյանը և Մակա Բոչիաշվիլին մտքեր են փոխանակել ԵՄ հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և ընդգծել Հայաստանի կողմից արտահայտված պատրաստակամությունն ավարտին հասցնել երկկողմ պայմանագրի համաձայնեցման և առանց արհեստական ձգձգումների ստորագրման աշխատանքները»։