04/12/2024 14:55
Հովիկ Աղազարյանը ՔՊ-ի փակ քննարկումից արտահոսք է արել, դրա համար էլ հեռացվել է. Հակոբ Արշակյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը պնդում է, որ Հովիկ Աղազարյանին հեռացրել են, քանի որ ՔՊ փակ նիստից արտահոսք է արել։
Արշակյանն ասաց, որ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ԱԺ-ն չի կարող քննարկել, քանի դեռ չի եղել Դատախազության դիմում։
«Երբ բերի, կքննարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դիտարկմանը, թե մինչ այս ասվում էր, որ Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն էր Աղազարյանին հեռացնելու պատճառը, բայց ՔՊ հաղորդագրությունը այլ բանի մասին էր՝ Արշակյանն արձագանքեց, որ միջադեպը խորհրդարանի վարույթի պատճառ է դարձել, որի արդյունքում այլ բաներ են պարզվել։
Նա չմանրամասնեց, թե ինչ արտահոսք է արել Աղազարյանը։