Այսօր, 10:59
Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է
Նոյեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։20-ի սահմաններում «Ինտոքսիկացիա, բռնաբարություն հարցականով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել է Երևանի բնակիչ 19-ամյա Յ․ Տ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հայտնել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 37/9 հասցեում գործող «Տոսկանա» հյուրանոցում իր ծանոթի ընկերն օգտվելով իր անօգնական վիճակից և ալկոհոլի տակ գտնվելու հանգամանքից, իր հետ ունեցել է սեռական հարաբերություն, իսկ իր ծանոթը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք Երևանի բնակիչներ 37-ամյա և 30-ամյա տղամարդիկ են։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստի որդին է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։