04/12/2024 18:33
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված և մահացած 4-ամյա երեխայի դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Արաբկիր» ԲԿ-ում 4-ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների խնդիրն է եղել։ Դիահերձման արդյունքում երեխայի մոտ գոյացություն է հայտնաբերվել, չի բացառվում՝ չարորակ, ինչն էլ կարող է ուղիղ կապ ունենալ մահվան հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում 4 տարեկան երեխա է մահացել։ Նրան նշված բժշկական կենտրոն են տեղափոխել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից։