Այսօր, 11:10
Թբիլիսիի ոստիկանությունը գիշերը Ռուսթավելիի պողոտայից հեռացրել է բոլոր ցուցարարներին. ձերբակալություններ են եղել
Թբիլիսիի ոստիկանությունը գիշերը Ռուսթավելիի պողոտայից հեռացրել է բոլոր ցուցարարներին. այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Գիշերն ավելի վաղ ցուցարարները մի քանի ժամ շարունակ հրատեխնիկա են նետել իրավապահների ուղղությամբ։ Նրանք նաև աղբամաններով բարիկադներ են կանգնեցրել և խարույկ վառել։ Իր հերթին ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Տեղի են ունեցել բախումներ, ձերբակալություններ։
Հիշեցնենք, որ Վրաստանում ցույցերի նոր ալիքը սկսվել է նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։