04/12/2024 14:46
Վերացվել է Գավառի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Լուսինե Գուլաբյան ԱՁ-ին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Սունկ մարինացված», «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ):
Մարինացված պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։