05/12/2024 12:14
«Հայաստանը պետք է բանակցություններ սկսի արևմտյան ադրբեջանական համայնքի հետ». Ալիև
Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար». «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անունը ստացած 2-րդ միջազգային համաժողովին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ ներկայումս աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ բախվում է բռնի տեղահանման խնդրին, և այդ խնդրի արդյունավետ լուծումն անհնար է առանց միջազգային հանրության համատեղ ջանքերի։
«Բացի այդ, Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը և համագործակցի այս ոլորտում՝ վերահսկելու մեր ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության ոչնչացման և աղավաղման հետ կապված իրավիճակը»,-ասել է նա։